Foto

Մոսկվան Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնից նոր առաջարկների կսպասի․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կսպասի ԱՄՆ-ի կողմից նոր առաջարկների և գաղափարների Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մաս

«Մենք կսպասենք։ Կսպասենք նոր առաջարկների։ Ամերիկացիները անկեղծ են, նախագահ Թրամփը անկեղծ է, և նրա բանակցողները անկեղծ են իրենց ցանկության մեջ՝ իսկապես ձևակերպելու բոլորի համար ընդունելի տարբերակներ»,-հավելել է նա։

ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո հուլիսի 23-ին Մանիլայում տեղի էր ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էին ուկրաինական ճգնաժամին վերաբերող հարցեր։