«Հարավային Կովկասում սահմանների մեծ մասը փակ է, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա»: Այդ մասին այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:
Ըստ բանախոսի՝ 90-ականներից սկսած, շրջափակման հետևանքով տարածաշրջանում տնտեսական ամենամեծ անկումը գրանցվել է Հայաստանում:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի տնտեսությանը՝ նրա խոսքով՝ նավթի հանածոներն այդ երկրում գնալով ավելի ու ավելի են պակասում, և արդեն 2040 թվականին՝ 2017 թվականի համամետ, կնվազեն 10-15 տոկոսով:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ, անդրադառնալով դեռևս Խորրհրդային միության տնտեսությանը, ընդգծեց, որ ճիշտ է միասնական էր, սակայն չպետք է մոռանալ, որ տնտեսական ենթակառուցվածքները ԽՍՀՄ յուրաքանչյուր երկրում խիստ տարբեր էին:
«Այսօր մենք ունենք բոլորովին այլ հասարակություն և սոցիալական ենթակառուցվածքներ, կրթության այլ որակ, դեմոգրաֆիական բոլորովին այլ պատկեր»,- ասաց նա:









