Foto

Դաշնակցության քայլերում իրարամերժություն չկա. Մինասյան

«Պարտադիր կուտակայինի հարցն օրակարգում է: Մենք առաջիկայում համակարգը մանրամասն վերլուծության պետք  ենթարկենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ներկայում ժամանակավոր լուծում է տրված, որպեսզի թեթևացվի բեռն այն անձանց, ովքեր կուտակային համակարգում են կամ միանում են դրան։

«Այս պահին իմ համոզումն այն է, որ դեռևս Սահմանադրության համապատասխանության հարցն օրակարգում է»,-նկատեց նա:

Այն դիտարկմանը, թե դաշնակցության քայլերում իրարամերժություն չկա, երբ  Կառավարությունում ինքը կողմ է քվեարկում նախագծին, իսկ ԱԺ-ում ՀՅԴ-ական պատգամավորները ձեռնպահ, Մինասյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ դուք ամեն գնով փորձում եք ինչ-որ բան գտնել, չկա այդպիսի բան: Եթե վերցնեք նայեք, ապա կտեսնեք, որ պարտադիր կուտակային վերաբերյալ Դաշնակցությունը միշտ արտահայտել է բացասական վերաբերմունք և Աժ-ում էլ գնահատականը տրվել է պարտադիր կուտակային համակարգին, այլ ոչ՝ նախագծին: Նախագծով որոշակի մեղմում կա»:

Vesti.am