«Պետք է ամեն ինչ անել, որ արտահանման համար խոչընդոտները վերանան»,-կառավարության նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ փորձում են կապերը գտնել, թե ինչի պատճառով է մնացած ցուցանիշներում նվազում եղել:
Այն դիտարկմանը, թե արձանագրված ցուցանիշները կարող են հուսադրել, որ տարվա վերջում կունենանք ոչ թե 4.5 տոկոս ՀՆԱ-ի աճ, այլ ավելի շատ, Մինասյանը պատասխանեց. «Մեր կանխատեսումներն այս պահին փոփոխված չեն դեպի վատը: Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ ավելի լավ միջավայր կունենանք և դա կնպաստի ոչ միայն ցուցանիշների պահպանմանը, այլև՝ բարելավմանը»:
Նախարարը չցանկացավ այս պահին խոսել կանխատեսումներից, քանի որ, ըստ նրա, դրանք շատ նուրբ հաշվարկներ են, որոնք ենթադրում են մի շարք պայմանների առկայություն:
Նախարարը նշեց, որ հետաքրքրություն կա ներդրողների շրջանում:
«Բավական մեծ ծավալի ներդրումների մասին է խոսքը: Հիմնականում զարգացած երկրներից են ներդրումների ցանկություն հայտնում:
Նրանք, ովքեր արդեն ծրագրերով են հանդես գալիս, եվրոպական երկրներից են, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից», - մանրամասնեց նախարարը:
https://www.youtube.com/watch?v=ynSWU07kaBk&feature=youtu.beVesti.am









