Foto

Ջիգարխանյանի երիտասարդ կինը պատմել է իրենց սիրավեպի մասին

80-ամյա Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը` Վիտալինա Ցմբալյուկ-Ռոմանովսկայան պատմել է դերասանի հետ իր սիրային հարաբերությունների մասին:

Դերասանուհին առաջին անգամ Ջիգարխանյանին տեսել է 16 տարեկանում և միանգամից սիրահարվել  նրան: Նրա խոսքերով՝ առաջին անգամ գալով թատրոն, որտեղ խաղում էր Ջիգարխանյանը, միանգամից ուշադրություն է դարձրել դերասանին։

«Ես նրան տեսա, երբ 16 տարեկան էի: Այդ ժամանակ հասկացա, որ միշտ կուզենայի   այդ մարդու հետ լինել»,- մեջբերում է «Дни»-ն  Ցմբալյուկ-Ռոմանովսկայայի խոսքերը:

Սպիտակամաշկ գեղեցկուհին հասել է իր նպատակին՝ այս տարեսկզբին դառնալով դերասանի օրինական կինը.

«Ես փորձում  եմ անել ամեն ինչ, որ նա իրեն լավ զգա»,- շեշտել է Վիտալինան:

Ջիգարխանյանն էլ իր հերթին չի սիրում հրապարակայնորեն պատմել իր զգացմունքների մասին:

«Այո, ես ինձ երջանիկ եմ համարում, բայց դա ձեր գործը չէ: Սա իմ կյանքն է, իմ տառապանքներն ու տխրությունները»,-լրագրողների հարցերին պատասխանել է Ջիգարխանյանը:

Նշենք, որ Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցմբալյուկ- Ռոմանովսկայան իրենց հարաբերություններն օրինականացրել են փետրվարի 25-ին:

Vesti.am