Foto

«Tesla»-ն աշխատանքից կազատի 4.000 աշխատակցի

Ամերիկյան «Tesla» մեքենաշինական ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ բրենդի  վերակազմակերպման շրջանակում աշխատանքից կհեռացվի 4.000 մարդու: Ինչպես հայտնում է «Business Insider»-ը՝ ընկերության վերակազմակերպումն իրականացվում է դրա շահութաբերությունն ավելացնելու նպատակով:

Ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում Մասկը մանրամասնել է, որ ծախսերը նվազեցնելու ու շահութաբերությունը բարձրացնելու նպատակով իրենք աշխատակիցների մոտ 9%-ին աշխատանքից հեռացնելու բարդ որոշում են կայացրել:

Նա հավելել է, որ 15 տարի շարունակ «Tesla»-ն տարեկան շահույթ չի ունեցել:

«Մենք ձգտում ենք արագացնել էկոլոգիապես մաքուր էներգետիկային անցում կատարելու գործընթացը, բայց մենք երբեք չենք հասնի այդ նպատակին, քանի դեռ չենք կարողանում կայուն շահույթ ապահովել»,- նկատել է ընկերության ղեկավարը:

«Business Insider»-ի տվյալներով՝ «Tesla»-ն ունի մոտ 46.000 աշխատակից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ ընկերության մաքուր կորուստը կազմել է ավելի քան 709 մլն դոլար:

Vesti.am