Foto

ԱԱ-2018. Սալահը Եգիպտոսի հավաքականի վերջնական հայտացուցակում է

Հայտնի է դարձել ԱԱ-2018-ի համար Եգիպտոսի հավաքականի վերջնական հայտացուցակը:

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ներառվել է հայտացուցակում: 25-ամյա եգիպտացին վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպման ժամանակ: Խաղն ավարտվել էր «Ռեալի» հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Սալահը դեռևս ամբողջությամբ չի վերականգնվել վնասվածքից և կասկած կա, որ բաց կթողնի Աշխարհի առաջնության մեկնարկային խաղը: Եգիպտոսի ընտրանու հետ նույն խմբում են Ռուսատանի, Սաուդյան Արաբիայի, Ուրուգվայի հավաքականները:

Vesti.am