ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը չի բացառում, որ կարող է ավելի շուտ դուրս գալ ՀՀԿ-ից քան իրեն կհասցնեն հեռացնել։
«Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն», - լրագրողների հետ զրույցում ասաց Ցոլակյանը։
Հարցին՝ արդյո՞ք մտահոգված չէ, որ իրեն նկատողություն են անում, Ֆելիքս Ցոլակյանն ասաց.
«Հա, ահավոր վախեցած եմ»։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ կանոնակարգի համաձայն, եթե պատգամավորը երեք անգամից ավելի խմբակցության կարծիքին հակառակ է քվեարկում նրա հարցը դրվում է հեռացման: Նա նշել է, որ Ցոլակյանը երկու անգամ է դեմ քվեարկել ՀՀԿ քաղաքական որոշումներին, որի համար նրան նկատողություն է հայտարարվել։









