Foto

Նեյմարը վերադարձավ խաղադաշտ

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ: Խորվաթիայի հավաքականի հետ ընկերական խաղում (2:0) բրազիլացին դարձավ գոլի հեղինակ:

sports.ru-ի փոխանցմամբ՝ բրազիլացիների գլխավոր մարզիչ Տիտեն հարձակվողին բաց է թողել առաջին անգամ, իսկ գոլի համար անհրաժեշտ է եղել 25 րոպե:

«3 ամիս է անցել այն ժամանակից, ինչ ես վնասվածք եմ ստացել: Ուրախ եմ, որ կարողացա վերադառնալ խաղադաշտ և գոլ խփել: Ես շատ երջանիկ եմ:

Դեռևս փոքր-ինչ վախեր ունեմ, բայց ամեն մարզման հետ ես առաջ եմ շարժվում:

Տեսնենք` ինչպես կմարզվեմ ամբողջ շաբաթվա ընթացքում: Աստիճանաբար ինձ ավելի լավ եմ զգում: Այնպես որ հիմա ես երջանիկ եմ: Հիմա ես պատրաստ եմ 80 տոկոսով»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը բաց էր թողել ավելի քան երեք ամիս: Փետրվարի 25-ին ֆրանսիական «Մարսելի» հետ խաղում ՊՍԺ-ի ավագը վնասել էր աջ ոտքը և չէր կարողացել բարձրանալ: Նրան մարզադաշտից հեռացրել էին պատգարակով՝ արցունքն աչքերին:

Vesti.am