Foto

Ինչպե՞ս կզարգանա գյուղատնտեսությունը տույժ-տուգանքների համաներումից հետո

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ դիտարկվում են մի քանի հնարավորություն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի գյուղատնտեսական վարկերի տույժ ու տուգանքների համաներում անել, կամ էլ վարկային ռեսգիստրում կամ «Աքրա» համակարգում մարդկանց վարկային պատմությունը սրբագրել, որպեսզի նրանց հետագա վարկունակության վրա ազդեցություն չլինի:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց՝ ճիշտ կլիներ ստեղծել մի լուրջ հանձնաժողով, ոչ թե չինովնիկները ղեկավարեին դա: Նրա խոսքով՝ լավ են նմանատիպ հայտարարությունները, բայց կյանքն այլ բան է ցույց տալիս:

[caption id="attachment_37487" align="alignnone" width="640"]Vesti.am/Astghik Hovhannisyan Vesti.am/Astghik Hovhannisyan[/caption]

«Մեր բանկային համակարգը պետք է կայուն մնա: Իհարկե, մեր կազմակերպությունը կողմ է, որ գյուղացին ընդհանրապես վարկերից թոթափվի, որովհետև եթե գյուղատնտեսությունն այս վիճակում է, հիմնական մեղավորը եղել է ՀՀ կառավարությունը՝ մսխելով գյուղատնտեսական վարկերը, որոնք ցածր տոկոսադրույքով են եղել: Համաշխարհային բանկից ստացել են 0.75 տոկոսով, բանկերին վաճառել են 15 տոկոսով, բանկերն էլ գյուղացուն վաճառել են 30 տոկոսով»,-ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ դրա մասին չինովնիկները չեն ցանկանում խոսել:

Նրա խոսքով՝ գումարները ստացել են առևտրային բանկերը, ոչ թե գյուղատնտեսական հիմնադրամները, որը նպատակային չի ծախսվել: Մեր զրուցակիցը կարծում է՝ այսօր գյուղացուն մեղադրել, թե ինչու է 30 տոկոսով վարկ վերցնում, սխալ է՝ դա են տվել, դա է վերցրել:

43080_large

«Բանկերը մեկին վարկ տալու համար ամբողջ գյուղի ստորագրությունները հավաքում են, այսինքն՝ ամբողջ գյուղին կարծես կիսակալանքի մեջ են պահում: Պետք է հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի իրական իրավիճակը, արդյո՞ք արդարացի են այդ տույժ-տուգանքները, եթե արդարացի չեն, ի՞նչ տոկոսադրույքով են տվել այդ վարկերը: Ամեն անգամ բյուջեից հսկայական գումարներ ենք տալիս, բանկերին հարստացնում ենք: Հատկապես վերջին Կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի, գյուղացու անվան տակ ցածր տոկոսով վարկերը տալիս էր գինու, կոնյակի, պահածոյի գործարաններին»:

Նա նշեց, որ այս դաշտը կարգավորելու համար իրենք մեթոդիկա են մշակել, որը կիրառելու դեպքում 2-3 տարում գյուղատնտեսությունը հնարավոր կինի ոտքի կանգնեցնել: Բերբերյանը չբացառեց, որ իրենց առաջարկները կարող են ներկայացնել Կառավարությանը:

«Կրասնոդարում, օրինակ, ելակ են արտադրում, որի ինքնարժեքի 5 տոկոսը Կառավարությունը սուբսիդավորում է: Մեր գյուղացու դեպքում, մեկ կիլոգրամ ցորենը միջին բերքատվության դեպքում արժե 60-65 դրամ, ռուս ֆերմերի դեպքում՝ 25-30 դրամ, որովհետև պետությունը հովանավորում է: Հայ ֆերմերն ինչպե՞ս մրցի ռուս ֆերմերի հետ»,-ասաց նա:

Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում շատ բան կա անելու և առնվազն 2-3 տարի է պետք, որ դուրս գանք մեկնարկային վիճակի, ինչից հետո գյուղատնտեսությունը աճ կգրանցի:

Մերի Բալասանյան

Vesti.am