ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստին հայտարարեց, որ հանքերը շահագործելուց հետո շահագործողը պարտավոր է բաց հանքերը փակել և վերադարձնել սովորական օգտագործման հուն:
«Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագծի քննարկմանը Փաշինյանը ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրեց, թե ինչու չի հավաքագրվել ռեկուլտիվացիոն վճարների հետ կապված 500 մլն դրամ գումարը:
Վերջինս պատասխանեց, որ այդ տվյալները ներկայացվել են իրավապահներին, հավաքագրման գործընթացն իրականացնելու համար:
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հավելեց, որ խոսքը 300 մլն դրամի մասին է։
«Օրենքով սահմանված կարգով 90-օրյա ժամկետ է տրամադրվում, որ այդ գումարները վճարեն, դրանից հետո կդադարեցվի իրենց կողմից շահագործման լիցենզիան: Գործընթացն սկսված է, զգուշացումներն ուղարկված են այդ կազմակերպություններին»:
Vesti.am









