«Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ԿԲ նախագահի, գյուղատնտեսության նախարարի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական վարկերի հետ կապված հարցերը: Դիտարկվում են մի քանի հնարավորություններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տույժ ու տուգանքների համաներում անել, կամ էլ վարկային ռեսգիստրում կամ «Աքրա» համակարգում մարդկանց վարկային պատմությունը սրբագրել, որպեսզի նրանց հետագա վարկունակության վրա ազդեցություն չլինի», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
Հարցին, թե գյուղացիների վարկերը չե՞ն ներվելու, նախարարը պատասխանեց. «Վարկերը ներելու մասին խոսք չի եղել։ Վարչապետի հանձնարարականը վերաբերել է տույժ-տուգանքներին»։
Vesti.am









