Foto

Երևանի համար ավելի լավ կլինի սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել․ Օվերչուկ

Երևանի համար ավելի լավ կլինի սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ են արդյոք մնալ ԵԱՏՄ-ում։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք կողմ ենք այն բանին, ինչը հայերն իրենք են համարում լավագույնը։ Եթե նրանք կարծում են, որ ավելի լավ կլինեն Եվրամիությունում և ավելի լավ կզգան այնտեղ, իհարկե, կարող են»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը կքննարկի ԵԱՏՄ-ից վերջնականապես դուրս գալու հարցը։

«Հայաստանի համար ավելի լավ կլինի սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ են արդյոք մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ ցանկանում են միանալ Եվրոպական միությանը», — նշել է ՌԴ փոխվարչապետը։