Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 14-15-ը աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ։ Ինրօես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ», – ասել է նա։
Նախարարի այցի ծրագիրը ներառում է հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, բանակցություններ արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ՝ նեղ և լայն կազմով, ինչպես նաև ծաղկեպսակի դրման արարողություն Հաղթանակի հուշարձանի մոտ՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակի կապակցությամբ։
«Հատուկ ուշադրություն կդարձվի Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների դիվանագիտական աջակցությանը և այս միավորման միջազգային հեղինակության բարձրացմանը։ Կուրվագծվի համատեղ հիմնական միջոցառումների և երկկողմ շփումների ժամանակացույց», – ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ «նախարարները կքննարկեն ռուս-բելառուսական արտաքին գործերի նախարարությունների միջև շփումների և համագործակցության գործնական ասպեկտները»։









