Այս պահին բողոքի ցույց է տեղի ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: Նշենք, որ ԱԳՆ-ում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այսպիսով ցուցարարները բողոքում էին Ադրբեջանի ագրեսիայի հարցում միջազգային հանրության անտարբերությունից և Միսնկի խմբի համանախագահների անհասցե գնահատականներից:
Ակցիայի մասնակիցները միջազգային հանրությունից պահանջում էին ճանաչել Արցախի անկախությունը, վանկարկում էին՝ «Ազատ Արցախ», «Ղարաբաղը մենք ենք»:
ԱԳՆ-ի շենքից դուրս եկող համանախագահներին ցուցարարները դիմավորել են վանկարկումներով, իսկ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր բջջային հեռախոսով նկարել է բողոքի ակցիան:
ՀՀ ԱԳՆ-ի մոտ կազմակերպված ցույցի ավարտից հետո բողոքի գործողություն է սկսվել Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ ասուլիսով հանդես են գալու համանախագահները: Ցույցը կրկին ընդդեմ միջազգային անգործության էր:
Vesti.am