Առաջիկայում հայ ժողովուրդը կարող է ազատվել գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման համար սահմանված վճարից: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Տարիներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապետյանի սեփականությունը համարվող «AEG service» ՍՊԸ-ին: Հիմա այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխատակիցները»,- գրում է թերթը:
Vesti.am-ին «Գազպրոմ Արմենիայից» հայտնեցին, որ օրակարգում նման հարց չկա:
Տեղեկությունը ճշտեցինք նաև հենց «AEG service» ՍՊԸ-ից, որտեղից ևս հայտնեցին, որ դեռ ոչինչ չգիտեն և նման խոսակցություններ չկան:
Մերի Բալասանյան
Vesti.am









