«Viva Technology» ցուցահանդեսի նախաշեմին ֆրանսիացի գյուտարար Ալեն Թեբոն Սեն գետի վրայով անցել է ջրային տաքսիով: Այն ստացել է «SeaBubbles» անվանումը, փոխանցում է «ТАСС»-ը:
Փոխադրամիջոցն աշխատում է էլեկտրական շարժիչով և չի աղտոտում շրջակա միջավայրը: Հեղինակը հույս ունի, որ ցուցահանդեսի շրջանակում կստանա բազմաթիվ պատվերներ: Ջրային տաքսին հնարավոր կլինի կանչել բջջային հավելվածով:
https://www.youtube.com/watch?v=E9ksnrj5m0Y