«Facebook» և «Twitter» սոցիալական ցանցերը փոխել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները՝ ԱՄՆ-ում ընտրությունների վրա այսպես կոչված ռուսական ազդեցության սկանդալի ֆոնին:
Ինչպես հայտնել են ընկերությունները, ամբողջ քաղաքական գովազդը սոցցանցերում կնշվի հատուկ նշանով, նաև կնշվի դրա հովանավորը: «Facebook»-ի օգտատերերը կկարողանան ավելի մանրամասն տեղեկատվություն տեսնել գովազդային ընկերության բյուջեի և հայտարարությունները դիտած մարդկանց վերաբերյալ՝ ներառյալ նրանց սեռը, տարիքը և գտնվելու վայրը: Բացի դրանից «Facebook»-ը հնարավորություն Է ընձեռել դիտելու քաղաքական գովազդի արխիվը, որն ԱՄՆ-ում գործարկվել Է վերջին յոթ տարա ընթացքում:
«Twitter»-ի քաղաքականության փոփոխությունները վերաբերել են նաև գովազդատուներին: Այժմ միկրոբլոգների ծառայության ամերիկյան սեգմենտում քաղաքական գովազդ զետեղել ցանկացողները պետք Է հաստատեն իրենց ինքնությունն ու հասցեն:
Vesti.am