Foto

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռուստամ Բադասյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ռուստամ Բադասյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ։