Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 2014թ. մինչ օրս վարկերի տոկոսադրույքները նվազել են 4 տոկոսային կետով:
«Միաժամանակ նվազել են նաև դրամային ու արտարժութային վարկերը: Դրամայինը՝ 3,6 տոկոսով, արտարժութայինը՝ 4,5 տոկոսով: Այդ ժամանակ մենք կտրուկ բարձրացրինք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, արհեստականորեն բարձրարինք փողի գինը և հաջողությամբ հաղթահարեցինք ֆինանսական ճգնաժամը՝ ի տարբերություն ԱՊՀ գրեթե բոլոր երկրների»- նշեց Ջավադյանը:
Vesti.am









