Foto

Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Բաբլոյան

«Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան»: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե «350 մարդ տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ ու հարկեր չի վճարում»։

Լրագրողների հարցին՝ թե ինչո՞ւ նախկին կառավարությունը չի պայքարել նման դրսևորումները բացառելու համար, Բաբլոյանը պատասխանեց. «Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»։

Մյուս հարցին, թե գործադիրի ղեկավարը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ ի՞նչ կարծիք ունի այդ մասին, Բաբլոյանն ասաց. «Դեռ կքննարկենք»։

Vesti.am