ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկմտում է՝ հանդիպե՞լ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, թե՞ ոչ: «ТАСС»-ի փոխանցմամբ, նման տեղեկություն է հրապարակել «The New York Times» թերթը:
Թրամփն անհանգստանում է, որ հաջորդ ամսին Սինգապուրում Կիմ Չեն Ընի հետ պլանավորված իր հանդիպումը կարող է «քաղաքական կոնֆուզի» վերածվել: Թրամփը միաժամանակ զարմացել ու զայրացել է, որ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները չեն բացառել ԱՄՆ-ի հետ գագաթաժողովից հրաժարվելու հնարավորությունը:
Մայիսի 17-ին և 18-ին նախագահը, հրատարակության տվյալներով՝ շարունակաբար դիմել է խորհրդականներին այն հարցերով, թե ներկա պայմաններում արդյոք խելամիտ որոշում կլինի ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ հանդիպում անցկացնելը:
Vesti.am









