Foto

Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք մատակարարել. Ռոգոզին

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները պայմանագրերի համաձայն  կշարունակեն զենք մատակարարել Ադրբեջանին` որպես իրենց ռազմավարական գործընկերոջ: Այս  մասին Բաքվում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադի՞ր է շարունակել զենք մատակարարել Ադրբեջանին այն բանից հետո, երբ հայկական կողմը հայտարարել է, որ Մոսկվան մեծ քանակությամբ զենք է վաճառել Բաքվին փոխվարչապետը պատասխանել է որ.

«Ամեն ինչ արվում է պայմանագրերի համաձայն: Մեր պարագայում երկու երկրներն էլ ռազմավարական գործընկերներ են»:

Vesti.am