Ադրբեջանից ներկրված 20 տոննա կաթի փոշի են ՌԴ իշխանությունները վերադարձրել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ–ն։
Արտադրողն իր արտադրանքը ռուսական շուկա արտահանելու իրավունք չի ունեցել։
Դաղստանի անցակետերից մեկում ստուգումների արդյունքում պարզվել է, որ արտադրող-արտահանող ընկերությունը «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության թույլտվությունը չի ունեցել։
Vesti.am