Foto

Մեդվեդևն Ալիևին. «Իմ իսկ ներդրած ջանքերը չեմ ցանկանա ապարդյուն լինեն»

Ինչպես տեղեկացրել էինք ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Բաքու:

«Ռուսաստանը շարունակում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցում: Հուսով եմ, որ ներկա պահին տիրող խաղաղությունը երկարատև և կայուն կլինի, կողմերը կկարողանան կարգավորման հարցերի քննարկումը շարունակել բանակցությունների միջոցով: Ես ինքս ժամանակին մեծ ջանքեր եմ գործադրել և կցանկանայի, որ այդ ամենը զուր չլիներ: Այդուհանդերձ, կարող եք չկասկածել, որ ՌԴ-ն կանի իրենից կախված ամեն բան»,-հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին  հայտնում է «Риа Новости»-ն:

«Ակնհայտ է, որ տվյալ այցն առավելագույնս պետք է ծառայեցնել իր նպատակին: Այժմ բարդ իրավիճակ է, և ցավոք, մենք տեսնում ենք, թե ինչպես է սրանում իրավիճակը, ինչն էլ մեզ անհանգստացնում է: Մեզ համար երկու պետությունների հետ հարաբերությունները հավասարապես կարևոր են: Միևնույն ժամանակ մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և պատասխանատու պետություն, Անվտանգության Խորհրդի մշտական անդամ, այն մոտեցումների կողմնակիցն ենք, որոնք ձևավորվել են ՄԱԿ-ի մակարդակով»,-մանրամասնել է Մեդվեդևը:

Vesti.am