Foto

Կոմանդոս. «Ադրբեջանը Ռուսաստանին խաբել է»

Պատերազմի դեպքում մենք կկորցնենք մեզ համար ամենաթանկը` մարդկային կյանքեր, իսկ Ադրբեջանն ուղղակի կոչնչանա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

-Հայ-ադրբեջանական հարցը շատ հեշտ կարող էր լուծվել, բայց հիմա դժվար է ասել` խաղի կանոններն ինչ հունով են ուզում տանել: Լայնածավալ գործողությունները ձեռնտու չեն Ադրբեջանին, նա հիմա ուզում է լարված պահել` թե՛ մեզ, թե՛ իր ժողովրդին,-ասել է Կոմանդոսը:

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին, Տեր-Թադևոսյանը նշել է.

-Ադրբեջանը խաբել է Ռուսաստանին, խոստացել է, որ ժամանակակից զենքը Ղարաբաղում չի գործածվելու: Դե, հիմա թող Շոյգուն ու Մեդվեդևը պարզեն այդ հարցը: Այսինքն, Ադրբեջանը հերթական անգամ ստոր քայլ է արել:

Նրա կարծիքով՝ լայնածավալ պատերազմ սկսվելու դեպքում, եթե մի քանի ականանետեր գցես նավթահորերի վրա՝ Ադրբեջանի 40 տոկոսը կկորչի: Ըստ Կոմանդոսի՝ չի կարող թեկուզ 1սմ տարածք վերադարձնելու կամ փոխանակելու մասին խոսք լինել, քանի որ այդ դեպքում թուրքերը կամաց-կամաց կփորձեն կյանքի կոչել պանթուրքիզմի գաղափարը:

Vesti.am