Դեյվիդ Բոուիի պրոդյուսեր Թոնի Վիսքոնթին ՖԲ իր էջում գրել է, որ քաղցկեղից մահացել է Բոուիի թմբկահար Դենիս Դևիսը:
Դևիսը ելույթները սկսել է 1967 թ. Քլարք Թերիի նվագախմբում, հետո նա ծառայել է Վիետնամում, իսկ 1975 թվականից համագործակցել է Դեյվիդ Բոուիի հետ:
Վերջին տարիներին Դևիսն աշխատում էր իր առաջին սոլո ալբոմի վրա, որը սակայն չհասցրեց թողարկել:
Vesti.am