Foto

«HSBC» բանկի վրա եղած հարձակման հետևանքով կա վիրավոր. տեսանյութ

«HSBC» բանկի աշխատակիցը Vesti.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց բանկի՝ Կոմիտաս 1 հասցեում գտնվող մասնաճյուղի վրա կատարված հարձակման լուրի իսկությունը: Աշխատակիցը նշեց, որ իրենք ներկա պահին լիազորված չեն որևէ տեղեկատվություն տալու:

Հիշեցնենք, որ a1plus.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ կողոպտել են «HSBC» բանկի Կոմիտասի մասնաճյուղը։ Ականատեսների վկայությամբ դեքի վայր հասած ոստիկանները կրակել են հանցագործների ուղղությամբ։ Նրանցից մեկին շտապօգնությունը տարել է։ Նա ըստ ականատեսների՝ վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում։

Բանկի մոտ բազմաթիվ ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ կան։

https://www.youtube.com/watch?time_continue=7&v=E6W8lAeT7Yo