Foto

Սիրիայում ռուսական ինքնաթիռ է կործանվել

Սիրիայում ռուսական «Սու-30ՍՄ» է կործանվել: Այդ մասին հայտնում է «Риа Новости»-ն:

Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել Հմեյմիմ օդանավակայանի մոտ առավոտյան:

«Սրահում գտնվող երկու օդաչուներն էլ մահացել են»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում հստակեցրել են, որ ինքնաթիռի վրա կրակային ներգործություն տեղի չի ունեցել: