Foto

20 տարի անց էլ մենք հերոսների պակաս չունենք

Մեր հերոսները ... 20 տարի անց էլ մենք հերոսների պակաս չունենք: Նկարում պատկերացված են Հեթանոս Գագոն (Գագիկ Ստեփանյան) ու կապիտան Արմենակ Ուրֆանյանը: Երկուսն էլ նույն հերոսական մահով են իրենց կյանքը նվիրել հայրենիքին: Հակիրճ ներկայացնեմ երկուսի հերոսություններն էլ:

Հեթանոս Գագո ...Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները։ Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիներն սկսեցին հարձակումը։ Թեժ կռիվներում նրանց հաջողվեց գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Գագիկը վիրավոր էր, վերջանում էր ռազմամթերքը։ Գագիկը հրամայեց իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեին շրջափակումից։ Իսկ ինքը վիրավոր ոտքով մնում է դիրքերում և միայն մեկ գնդացրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը։ Երբ ադրբեջանցիները մտնում են խրամատ, նա քաշում է նռնակը ու իր հետ տանում մի քանի ադրբեջանցի:

Կապիտան Արմենակ Ուրֆանյան ... իր անձնակազմի հետ երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ  պայթեցրել է մոտեցողներին:

Հավերժ փառք մեր հերոսներին ...

Դավիթ Գևորգյանի ՖԲ էջից