Foto

ՀՅԴ պաշտոնյաները հրաժարական են ներկայացրել. հրատապ

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը ներկայացրել է ՀՅԴ անդամ պաշտոնյանի անուններ ովքեր հրաժարականի դիմում են ներկայացրել:

«ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները»,- ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում: