Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն անդրադարձավ ռուբլու փոխարժեքի տատանումներին:
«Մենք ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներին, որովհետև Ռուսաստանը մեր խոշորագույն առևտրային գործընկերն է:
Ամենաշատը, որ կարող է Հայաստանի վրա ազդեցություն ունենալ, ռուսական արժույթի տատանումներն են: Դեռևս կարճաժամկետ կտրվածքով որևէ վտանգ դա չի ներկայացնում, բայց մենք հետևում ենք, ինչպես նաև կոնսուլտացիաներ ենք անում մեր ռուս գործընկերների հետ: Մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու և քնարկումներ ենք ունենում մեր արտահանողների հետ, որոնք իրենց պայմանագրային հարաբերությունները կարգավորում են հենց ռուսական ռուբլով: Անհրաժեշտության դեպքում կառավարությունն օժանդակության իր գործիքակազմով հանդես կգա»,-ընդգծեց նախարարը:









