Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հաղորդում է Սիրիայում ռուսաստանցի լրագրողներով ավտոբուսի գնդակոծման մասին, որոնք վերադառնում էին Արեւելյան Գուտայում նկարահանումներից հետո, հաղորդում է «РИА НОВОСТИ»-ն:
«Ապրիլի 11-ին՝ Մոսկվայի ժամանակով 18:20-ին, ռուսաստանցի լրագրողներով ավտոբուսը, որը վերադառնում էր Արևելյան Գուտայում (Սիրիա) սյուժեի մասին նկարահանումներից հետո, անհայտ անձանց կողմից հրաձգային զենքից գնդակոծվել է», —նշվում է հաղորդագրության մեջ:
Երեք լրագրող ոտքերի թեթև վնասվածք է ստացել:
«Տեղում Հաշտության կենտրոնի բժիշկները անհրաժեշտ բժկակական օգնություն են ցույց տվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», — նշել են ՊՆ-ում:
Vesti.am