Foto

«Apple»-ը վառ կարմիր «Iphone» է ներկայացրել՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում

«Apple»-ը, «Product Red» ընկերության բարեգործական ծրագրի շրջանակներում, որը միտված է մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) բուժման համար գումարի հանգանակությանը, վառ կարմիր երանգով նոր «iPhone 8» և «iPhone 8 Plus»-ներ է ներկայացրել:  Հեռախոսների պատվերները հնարավոր կլինի իրականացնել ապրիլի 10-ից: Հայտնել են սմարթֆոնի արտադրողները: Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Նորույթը համալրված է վառ կարմիր ալյումինե պատյանով՝ սմարթֆոնի առջևի պանելի սև ապակյա մակերևույթով:

699 դոլար մեկնարկային գնով, «64GB» հիշողության ծավալով նորույթն օնլայն և խանութներում վաճառքի կհանվի ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, մայրցամաքային Չինաստանում,  Հոնկոնգում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում՝ ապրիլի 13-ին: Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում՝ ավելի ուշ՝ ապրիլ  և մայիս ամիսներին:

Vesti.am

Картинки по запросу Apple представила ярко-красные iPhone в рамках акции по борьбе со СПИДом