2021-ին ամերիկացիներն աշխարհում առաջին անգամ հյուրանոց կբացեն տիեզերքում, հաղորդում է «Sky News»-ը:
Կալիֆոռնիայում, Սան Խոսեում, քննարկվել է նախագիծը սկսելու հարցը, որը կկրի «Ավրորա Կայան» անվանումը: Նախատեսվում է, որ 6 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները կկարողանան 12-օրյա ճանապարհորդության ուղևորվել տիեզերք:
Կայանի ուղևորներն արձակուրդ կանցկանցեն անկշռելիության մեջ, 322 կմ-ից կվայելեն Երկրի տեսքը: Շնորհիվ այդ ամենի, հնարավոր կլինի հետևել 16 արևածագի ու արևամուտի:
«Orion Span»-ը հյուրերին առաջարկում է մասնակցել գիտական հետզոտություններին, օրինակ՝ ուղեծրում աճեցնել մթերքներ, կամ փորձարկել տեխնոլոգիաներ վիրտուալ իրականությունում: Գերարագ ինտերնետը թույլ կտա փորձով կիսվել համացանցում:
Նախագածի հիմնադիր Ֆրենկ Բանջերի խոսքով, լյուքս դասի հյուրանոցն առաջին հյուրերին կկարողանա ընդունել 2022 թվականին: Նա նշել է, որ ուզում է տիեզերական ճանապարհորդությունը բոլորի համար հասանելի լինի:
Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, 12-օրյա ճանապարհորդության արժեքը կայանում կկազմի 9,5 միլիոն դոլար:
Մինչ թռիչքը, զբոսաշրջիկները պետք է եռամսյա դասընթացների հաճախեն: 2017թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ «Ռոսկոսմոսը» քննարկում է Միջազգային տիեզերական կայանում հյուրանոց բացելու հարցը:
Vesti.am