Ապրիլի 8-ին, Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում մեկնարկեցին Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մարտերը:
Առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցան երաժշտական ու պարային խմբեր, ներկայացվեցին ցուցադրական սպորտային ելույթներ:
Առաջնության պաշտոնական բացման խոսքում Հայաստանի Կիոկուշին Կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության անցկացմանն աջակցած և կազմակերպչական աշխատանքներում ներգրավված անձանց և կազմակերպություններին:
Արարողության մրցելութային մասի մեկնարկից առաջ սրահ բերվեցին բոլոր մասնակից պետությունների դրոշները, ինչից հետո սկսվեցին եզրափակիչ մենամարտերը։
Կիոկուշին Կարատեի Եվրոպայի առաջնության կանանց և տղամարդկանց մրցելույթներում բացարձակ առաջատար էին Ռուսաստանի ներկայացուցիչները, Հայաստանից Ազատ Ալոյանն ու Արկադի Թադևոսյանը նվաճեցին պատվավոր բրոնզը:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=j3XkL1KN81M&feature=youtu.beVesti.am
Սաթենիկ Թովմասյան
Աստղիկ Հովհաննիսյան