Ղարաբաղյան հակամարտության կողմերին անհրաժեշտ է բանակցություններում հրաժարվել միմյանց նկատմամբ եղած անվստահությունից, ընդ որում, օգտագործել 2011 թ. Կազանյան գագաթաժողովի արդյունքները: Հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Գրում է «РИА Новости»-ն:
«Ամենագլխավորը, հեռու մնալ անվստահությունից, որը բանակցությունների ընթացքում երբեմն ի հայտ է գալիս, և կենտրոնանալ իրատեսական ու պրագմատիկ գաղափարների վրա, որոնք բավականաչափ են»,- հայկական ԶԼՄ-ներին է հայտնել Լավրովը:
Նրա խոսքով այդ գաղափարները պետք է «դնել թղթի վրա»: Լավրովը նշել է, որ 2011 թ. Կազանյան գագաթաժողովն ինտենսիվ է անցել, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների համար:
«Բայց գագաթաժողովի ընթացքում լրացուցիչ հարցեր ու մեկնաբանություններ առաջացան: Այդպես լինում է: Մենք դրանից մեծ ողբերգություն չենք սարքում: Աշխատանքը կշարունակվի: Վստահ եմ, որ այսպես ասած Կազանյան փաստաթուղթի պարունակությունը պահանջված է»,- հստակեցրել է Լավրովը:
«Այդ տարիների աշխատանքից, ես կարծում եմ, ոչինչ չի կորել: Չնայած, իհարկե, այս ժամանակահատվածում հայտնվել է մի քանի նոր գաղափար, որոնք համանախագահներն օգտանգործում են կողմերի հետ կապերում»,-նշել է նախարարը:
Vesti.am