Foto

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ

Բադեն-Բադենում ընթացող շախմատի «GRENKE Chess Classic» մրցաշարի նախավերջին տուրում Լևոն Արոնյանը մրցեց Ֆաբիանո Կարուանայի հետ:

Մրցող շախմատիստների միջև հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Պարտիան ավարտվեց 32-րդ քայլում:

Նշենք, որ Արոնյանն իր ակտիվում ունի 4,5 միավոր: Վերջին տուրում հայ գրոսմայստերը կմրցի Մաթիաս Բլյուբաումի հետ:

Նախորդ 7 տուրերում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գեորգ Մեյերի, Վիշվանաթան Անանդի, Հոու Յիֆանի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Մագնուս Կարլսենի և Նիկիտա Վիտյուգովի հետ:
Բացի այդ, Արոնյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին: