Գերմանիային հյուսիսում՝ Մյունստեր քաղաքում բեռանատարը մխրճվել է մարդկանց ամբողի մեջ: Այդ մասին հայտնում է INTERFAX գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները: Ոստիկանությունում հաստատել են, որ կան զոհեր ու տուժածներ: Տարբեր տվյալներով զոհվածների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի:
Ոստիկանությունը արգելափակել է պատահարի վայրը և մեծամասշտաբ օպերացիա է սկսել: Rheinische Post թերթի տվյալներով, պատահարի վայրում զոհվել է 3 մարդ, 30-ը՝ ստացել վնասվածքներ: Սակայն այս տվյալները դեռևս հաստատված չեն:
Reuters-ի տվյալներով ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ հավանական հանցագործը ինքնասպան է եղել դեռ դեպքի վայրում:
Գործակալության զրուցակիցը նշել է, թե դեռ վաղ է պատահարը որպես ահաբեկչություն որակել: Միաժամանակ, այլ աղբյուրներ պնդում են, որ վարորդը սպանվել է: Այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Պատահարը տեղի է ունեցել երկրի կենտրոնում: Դատելով համցանցում ականատեսների լուսանկարներից, ավտոմեքենան մխրճվել է փողոցում տեղակայված սրճարանում:
Vesti.am
https://twitter.com/Heervater/status/982636777897910273