Foto

Կստեղծվի՞ ԵԱՏՄ միացյալ կրիպտոարժույթ

ԵԱՏՄ շրջանակներում միացյալ կրիպտոարժույթի ստեղծումը տրամաբանական կլիներ, հայտարարել է ՌԴ նախագահի համացանցի զարգացման հարցերով խորհրդական, կրիպտոարժույթի, ներդրումների այլընտրանքային մեխանիզմների հարցով ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի փորձագիտական խմբի ղեկավար Գերման Կլիմենկոն:

Չորեքշաբթի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը բելառուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ԵԱՏՄ-ում ներկայումս միասնական կրիպտոարժույթ ստեղծելու հարց դրված չէ, չնայած որ փորձագետների մակարդակով քննարկվել է:

«Դա տրամաբանական կլիներ, պետք է հասկանալ, որ ժամանակակից կրիպտոարժույթի հիմնական խնդիրը միջպետական հաշվարկներն են: Քանի դեռ պետությունները չեն պայմանավորվել և նման բան չեն թույլատրել, համաշխարհային մակարդակով դա տեղի չի ունենա»,-ասել է Կլիմենկոն:

Նա հավելել է, որ հարցը, թե ով կվերահսկի այդ կրիպտոարժույթը, վիճահարույց է։

«Մի կողմից, կրիպտոարժույթը ապակենտրոնացված է, այն տեր չունի: Մյուս կողմից, որպեսզի այդ համակարգ տեղակայվի հաստատված տեղեկատվություն, վավերացնող է պետք, ինչ-որ մեկը պետք է վավերացնող ընտրվի:

Vesti.am