Foto

ԵԱՏՄ-ն ողջ թափով դեռևս չի գործել. Կոնստանտին Զատուլին

«Եվրասիական տնտեսական միությունը ողջ թափով դեռևս չի գործել»: Այդ մասին մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ գործունեության մասին հնչեցրած գնահատականներում շտապել պետք չէ:

«Ճտերն աշնանն են հաշվում, իմաստ չկա դրանք ավելի շուտ հաշվել»,- ասաց Զատուլինը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրին, նա նշեց, որ Ռուսաստանը լիովին հանգիստ է վերաբերվել դրան:

«Մենք դիտարկում ենք Հայաստանը որպես Եվրասիական միության անդամ, մենք այսօր Հայաստանի կարևոր ներդրողն ենք և եթե որևէ մեկին հայտնի չէ դա, ես ցավում եմ, նշանակում է, որ այստեղ թերի աշխատանք կա՝ կամ մենք ենք թերանում կամ դուք՝ լրագրողներն ու պատգամավորները»,- նշեց Կոնստանտին Զատուլինը:

Vesti.am