Foto

ՄԱԿ-ն Աֆրինն «Օկուպացված տարածք» է համարել

ՄԱԿ-ի մշտական մարդասիրական օգնությունը համակարգող Ալի Ալ-Զատարին հայտարարել է, որ իրենք չենք կարող Աֆրին մուտք գործել, քանի որ այն օկուպաված տարածք է:

ՄԱԿ-ի կողմից Աֆրինի բնակչության թիվը հայտարարվում է 323հզ մարդ, այդ թվում նաև տեղահանվածները: Ըստ ՄԱԿ-ի, Աֆրինում առնվազն 100հզ մարդ ունի մարդասիրական օգնության կարիք, ինչը ՄԱԿ-ը չի կարողանում տեղ հասցնել, քանի որ թուրք զինվորները պարզապես չեն թողնում:

Ըստ միջազգային կազմակերպությունների հայտարարությունների, Աֆրինի բնակչությունը կանգնած է պատերազմական հացագործությունների և զանգվածային տեղահանության վտանգի առջև:  Ավստրիական հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Աֆրինում տեղի է ունենում ահաբեկչություն, քուրդ քաղաքացիների նկատմամբ էթնիկ զտում: Կենտրոնը հավելում է, որ դա տեղի է ունենում հիմա, երբ Աֆրինը վերահսկում են թուրքական ռազմական ուժերի կողմից:

Vesti.am