Միգրացիոն ճգնաժամը, որին Եվրամիության երկրները բախվեցին 2015-2016 թվականներին, չպետք Է կրկնվի: Այդ մասին, ինչպես հաղորդում է «TACC»-ը, մարտի 21-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում ելույթի ժամանակ:
«Հարկավոր Է խուսափել նման իրադրության կրկնությունից,-ասել Է նա:- Դրա կրկնությունը կնշանակի, որ մենք ոչ մի բան չսովորեցինք ո՛չ ազգային, ո՛չ եվրոպական մակարդակով»: Մերկելն ընդգծել Է, որ Եվրոպայում վերջին տարիների ճգնաժամերը, այդ թվում՝ միգրացիոնը, «պառակտեցին ու բաժանեցին» գերմանական հասարակությունը:
ԳԴՀ-ի կանցլերը թվարկել Է երեք գործոն, որոնց մասին ԵՄ-ն ապագայում չպետք Է մոռանա: Առաջին՝ Բրյուսելը պետք Է վերջ դնի նրանց անօրինական բիզնեսին, ովքեր փողի դիմաց միգրանտների են բերում հանրակցություն, երկրորդ՝ ավելի լավ ֆինանսավորել անկայուն պետությունների օժանդակման ծրագրերը, երրորդ՝ հարկավոր Է պայքարել միգրացիայի պատճառների դեմ, հավելել Է Մերկելը: