Foto

«Պոլիմետալ Արմենիան» դադարեցնում է երկրաբանահետախուզական աշխատանքները Լոռիում և Տավուշում. «Արմենպրես»

«Պոլիմետալ Արմենիա» ՍՊ ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, մարտի 14-ին համայնքում են եղել ընկերության տնօրենը և տեղակալը, հանդիպմանը հրավիրված են եղել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի մասնագետներ: «Ընդհանուր քննարկման արդյունքում նրանք հասկացան, որ այստեղ անիմաստ է նման աշխատանքների իրականացումը: Կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջանալ: Այս զրույցից հետո այսօր առավոտյան կապվեցին ինձ հետ և տեղեկացրին, որ որոշել են չեղյալ համարել հանրային լսումը (կայանալու էր մարտի 20-ին-խմբ.): Նրանք հրաժարվում են իրենց մտքից, տպավորություն կա, որ որոշումը ժամանակավոր չէ»,- ասաց Աբազյանը:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում: