Foto

Նավթի գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել  են, փոխանցում է «RT»-ն:

Լոնդոնյան «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մայիսյան  ֆյուչերսների մատակարարումների գինը նվազել  է 0,71  դոլարով՝  հասնելով 65,32 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել  է  0,69 դոլարով՝ հասնելով 62,17  դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Vesti.am