«Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական հետաքննության հարթակի երրորդ նիստի ընթացքում զեկույց է ներկայացրել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը՝ մասնավորապես անդրադառնալով քննության առարկա հարցերի իրավական և պատմական հիմքերին։ Հանձնախումբը վկայակոչել է մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ 1907 և 1954 թվականների Հաագայի, Ժնևի կոնվենցիաները, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 բանաձևը։ Հանձնախումբն անդրադարձել է նաև Ցեղասպանության կոնվենցիայի կիրառելիության և միջազգային իրավունքի նախադեպերին, որոնք ճանաչում են՝ մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կարող է հանդիսանալ ցեղասպանական մտադրության ապացույց։









