Foto

ՀԲ առաքելությունն ու Սուրեն Կարայանը քննարկել են ընթացիկ ծրագրերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսների, նորարարության և մրցունակության գլոբալ գործելակերպի ղեկավար Մարիալիզա Մոտտայի գլխավորած պատվիրակության հետ։ 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի բաղադրիչների ներքո իրականացվող առանձին միջոցառումների առաջնընթացին և հետագա քայլերին առնչվող հարցեր։

Մարիալիզա Մոտտան գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքների վերաբերյալ և շեշտադրել հետագա ակտիվ համագործակցության կարևորությունը։

Սուրեն Կարայանն ընդգծել է, որ ծրագիրն առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քանի որ այն թիրախավորում է առևտրի և որակի ենթակառուցվածքների բարելավումը, ինչը Հայաստանի կառավարության արտահանելի տնտեսության ձևավորման օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև «Թվային տնտեսություն. Հայաստան» ծրագրի շուրջ։ Քննարկվել է նաև «Ինովացիոն զարգացման ռազմանավարություն» փաստաթղթի մշակման գործընթացում Համաշխարհային բանկի հնարավոր դերակատարումը։