Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: «RT»-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 1,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 61,04 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի ապրիլյան մատակարարումները նվազել են 0,78 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 64,91 դոլարի:
Vesti.am