Foto

Թաթարստանը մեկ միլիոն լիտր հայկական կոնյակ կգնի

Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Tatspirtprom»-ը, պատրաստ է 2018-ի ընթացքում 26 մլն ռուբլիով 100 հազար դեկալիտր հայկական կոնյակ գնել, տեղեկացնում է rusarminfon-ն:

«Հայկական կոնյակը ճանաչված ըմպելիք է, համենայնդեպս, այն ԱՊՀ երկրներում   ամենատարածվածներից է: Հայաստանը պահպանել է կոնյակի արտադրության ավանդույթը: Չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիացիները կարծում են, որ կոնյակը կարելի է միայն իրենց արտադրանքը համարել, մեզանում վերջին 20 տարիների ընթացքում տերմինը շրջանառության մեջ է մտել, և մեզ համար այն ոչ պակաս հարազատ է, քան ֆրանսիացիների համար», - ասել է  դաշնային ու տարածաշրջանային ալկոհոլային շուկաների «ЦИФРРА» կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը։

Vesti.am