Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին անհրաժեշտ է բանակների արդիականացման համատեղ աշխատանք կատարել, գրում է «РИА НОВОСТИ»-ն:
«Եթե խոսենք ընդհանուր առմամբ, մենք ՀԱՊԿ-ում շատ լրջորեն թերագնահատում ենք այն իրադրության վտանգը, որն ստեղծվում է: Ռուսաստանն ինքն իր համար արդիականացնում է զինված ուժերը: Մենք մյուս անդամների հետ միասին փորձում ենք զինվել, արդիականանալ և այլն»,-հայտարարել է Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Նախագահի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը: Դրա հետ մեկտեղ, Բելառուսի նախագահի կարծիքով, Ռուսաստանը կարող է կարևոր դեր խաղալ ՀԱՊԿ-ի երկրների զինված ուժերի արդիականացման գործընթացում:
Vesti.am